«Թաթա» կարապը փախել էր Կենդանաբանական այգուց
27 Սեպտեմբերի 2026, 15:00
Այսօր Ժամը 12։50-ի սահմաններում «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում պարեկները նկատել են փողոցում շրջող կարապ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թռչնին անվտանգ բռնելու համար երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցվել է։
Պարեկներին ու քաղաքացիներին հաջողվել է անվնաս բռնել կարապին և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի։ Պարզվել է՝ նա կենդանաբանական այգու բնակիչն է, անունն էլ՝ «Թաթա»։