Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա Սիմոնյան
28 Սեպտեմբերի 2026, 09:00
Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է երգիչ Թաթա Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ արցախյան երկրորդ պատերազմի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27–ին, Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվել է իր համերգը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:
Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև:
Նշենք, որ համերգի ցուցադրությունը բուռն քննադատություն էր առաջացրել հանրության շրջանում։