ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

13 Մայիսի 2023, 17:10

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-19-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։

Պատվիրակության կազմում Բելառուսի մայրաքաղաք կմեկնեն նաև ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ԱԺ աշխատակազմի այլ աշխատակիցներ։