Սիսիանում մահացած զինվորի գործով մեկ կալանավորված կա
28 Սեպտեմբերի 2026, 14:45
Սիսիանում մահացած զինվորի գործով կա մեկ կալանավորված: Նախաքննական մարմինը քննության ընթացքում պարզել է, որ զինվորին դրդել են ու հասցրել ինքնասպանության, գրում է ArmLur–ը։
Մասնավորապես, վարույթի ընթացքում տեղեկություններ են ի հայտ եկել, որ նա նախկինում անցել է թմրանյութերի հետ կապված վարույթով, ինչպես նաև ունեցել է պարտքերի և առցանց խաղերի հետ կապված խնդիրներ։ Իրավապահները, սակայն, դեռևս չեն հաստատում, որ նշված հանգամանքներից որևէ մեկն ուղղակիորեն կապված է զինծառայողի մահվան հետ։
Դեպքից առաջ զինծառայողի վարքագիծը նույնպես ուսումնասիրվում է։