2018 թվականից ի վեր առաջին անգամ Եվրոպան արձանագրել է ընտրությունների խախտումները․ Հարություն Հարությունյան
28 Սեպտեմբերի 2026, 18:00
Ողջունելի է, որ 2018 թվականից առ այսօր առաջին անգամ եվրոպական կարևորագույն կառույցներից մեկն ի վերջո արձանագրել է, որ Հայաստանում նախընտրական և ընտրական գործընթացներն ընթացել են էական խախտումներով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին։
«Սա դրական առաջընթաց է, քանի որ 2018 թվականից ի վեր Եվրոպան, ընդհանուր առմամբ, դրական էր գնահատում Հայաստանում ընտրությունների ընթացքը, մինչդեռ այժմ արձանագրել է լիովին հակառակ պատկեր»,- նշեց պատգամավորը։
Հարությունյանի խոսքով՝ ակնհայտ է, որ որպես ընդդիմադիր թիվ մեկ ուժ հանդես եկող «Ուժեղ Հայաստան» դաշինքի արձանագրած բոլոր ընթացիկ խախտումները համապատասխան գնահատականի են արժանացել ԵԽԽՎ-ի կողմից։