Ադրբեջանը 60-ից ավելի կրակոց է արձակել Երասխի գործարանի ուղղությամբ. GTB Steel LLC

28 Օգոստոսի 2023, 12:16

Քաղաքականություն

GTB Steel LLC ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը վերջին օրերին ինտենսիվորեն կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ:

«Հայտնում ենք ձեզ, որ վերջին օրերին՝ օգոստոսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: Արձակվել է ավելի քան 60 կրակոց»,- նշվում է հայտարարությունում: