Հայաստանը երկու անգամ հավասարեցրեց հաշիվը, բայց 89-րդ րոպեին գոլ բաց թողեց Չեռնոգորիայից

28 Սեպտեմբերի 2026, 22:14

Սպորտ

Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց Չեռնոգորիային։ Եղիշե Մելիքյանի թիմին երկու անգամ հաջողվեց հավասարեցնել հաշիվը. աչքի ընկան Արթուր Սերոբյանն ու թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը, որն անհատական անցումից հետո խփեց հավաքականում իր 13-րդ գոլը։

Հանդիպման ելքը վճռվեց 89-րդ րոպեին, երբ մրցակցի փոխարինող Ալեքսա Լատկովիչը խփեց հաղթական գոլը: Դրվագը երկար ստուգվեց VAR-ով, և թեև ցուցադրված գրաֆիկան մեծ վեճեր առաջացրեց, գոլն, ի վերջո, հաշվվեց։

Հիմա եթերում