ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թ., իսկ մինչև 2046 թ.՝ տնտեսապես նպատակահարմար չէ․ Լիխաչով
29 Սեպտեմբերի 2026, 14:51
Հայկական ատոմակայանի շահագործման գործող ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը, սակայն մինչև 2046 թվականը երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ։ Այս մասին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նրա խոսքով՝ Մեծամորի ատոմակայանի՝ մինչև 2031 թվականը շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ արտադրական աշխատանքների մեծ մասն արդեն ամբողջությամբ իրականացվել է։
«Մասնագետները կասկած չունեն, որ կայանի շահագործման ժամկետը հաջողությամբ կերկարաձգվի մինչև 2036 թվականը։ Տեսականորեն հնարավոր է կայանը արդիականացնել և շահագործել մինչև 2046 թվականը, սակայն դրա համար անհրաժեշտ կլինեն հարյուրավոր միլիոն դոլարի կապիտալ ներդրումներ, այդ թվում՝ ռեակտորի կորպուսի կրկնակի թրծում և պահման ավազանների ընդլայնում։
Նման ծախսերը կարող են հանգեցնել սպառողների համար էլեկտրաէներգիայի արժեքի կրկնակի աճի։ Այդ պատճառով որպես այլընտրանք առաջարկվում է կենտրոնանալ նոր ատոմակայանի կառուցման վրա»,- ասել է Լիխաչովը։