«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է պայքարը շարունակելու մասին և դիմում միջազգային կառույցներին
29 Սեպտեմբերի 2026, 17:50
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ շարունակելու է իր քաղաքական պայքարը։
Քաղաքական ուժը դիմում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, Եվրոպական միությանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ ժողովրդավարական կառույցներին՝ կոչ անելով չսահմանափակվել արձանագրված խնդիրների փաստմամբ և ապահովել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետևողական միջազգային մշտադիտարկումը։