Կունցևոյի գերեզմանատանը բացվել է Տիգրան Քեոսայանի հուշարձանը
29 Սեպտեմբերի 2026, 23:50
Հայտնի հայ ռեժիսոր, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանի մահվան առաջին տարելիցին Մոսկվայի Կունցևոյի գերեզմանատանը բացվել է նրա մասնագիտությունը խորհրդանշող հուշարձան։
Հուշակոթողի կենտրոնում ռեժիսորական աթոռ է, որի թիկնակին գցված է բաճկոն, իսկ նստատեղին՝ «Անմահները» ֆիլմի սցենարը։ Աֆղանական պատերազմի մասնակիցների ճակատագրերին նվիրված այս ֆիլմն էկրան է բարձրացել 2021 թվականին։
Քանդակը տեղադրվել է ռեժիսորի հոր՝ «Անորսալի վրիժառուները» ֆիլմի ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի, և եղբոր՝ Դավիթ Քեոսայանի շիրիմների կողքին՝ հուշակոթողին հաղորդելով առանձնահատուկ ընտանեկան խորհուրդ։