Ձեր ծառայությունն անքակտելիորեն կապված է մեր երկրի հետ․ Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Եզրաս սրբազանին

30 Սեպտեմբերի 2026, 15:15

Հասարակություն

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ։

Երիտասարդ տարիներին ընտրելով հոգևոր ծառայության ուղին՝ Դուք ուսանել եք Գևորգյան հոգևոր ճեմարանում և Նևայի ափին գտնվող քաղաքի հոգևոր ակադեմիայում։ Այդ ժամանակից ի վեր Ձեր ծառայությունն անքակտելիորեն կապված է մեր երկրի հետ, որտեղ Դուք եղել եք Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հովիվը, իսկ այնուհետև՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը:

Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժեր և Աստծո օգնությունը Ձեր բարձր հայրապետական գործունեության մեջ»,- գրված է ուղերձում:

Հիմա եթերում