Նկարիչ Տիգրան Ձիթողցյանը հաղթել է «New England Championship» բազկամարտի մրցաշարում

30 Սեպտեմբերի 2026, 23:30

Սպորտ

Ճանաչված հիպերռեալիստ նկարիչ Տիգրան Ձիթողցյանն անսպասելիորեն հանդես է եկել բազկամարտ մրցաշարում և հաղթել Բոստոնում անցկացված տարածաշրջանային հեղինակավոր «New England Championship» մրցաշարում։

Վրձնի վարպետի համար սա առաջին ելույթն էր պրոֆեսիոնալ մրցասեղանի շուրջ, ինչը, սակայն, չի խանգարել նրան ոսկե մեդալ նվաճել իր քաշային կարգում։ Ձիթողցյանը մրցաշարին մասնակցել է մտերիմ ընկերոջ՝ հայտնի բազկամարտիկ Յուրա Թարվերդյանի հետ, որն իր հերթին ձախ ձեռքով պայքարում գրավել է առաջին երկու տեղերը։

Արդյունքում երկու մարզիկներն էլ արժանացել են բարձրագույն պարգևների՝ Բոստոնում գրանցելով հայկական թիմի հաջող ելույթը։