Հայաստանի ձիասպորտի հավաքականի ներկայացուցիչ Ալբերտ Սուքիասյանը դարձել է աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

01 Հոկտեմբերի 2026, 14:30

Հայեր

Հայաստանի ձիասպորտի հավաքականի ներկայացուցիչ Ալբերտ Սուքիասյանը դարձել է աշխարհի գավաթի փուլի արծաթե մեդալակիր։ Մրցումներն անցկացվել են Թբիլիսիում՝ CSI 1 W կարգում։

Սուքիասյանը հանդես է եկել «Լոգիկա» անունով ձիով։ Եզրափակչում մարզիկը պետք է հաղթահարեր մինչև 1,45 մետր բարձրությամբ արգելքներով երթուղին և հաջողությամբ կատարել է առաջադրանքը։

«Ամբողջ սրտով շնորհավորում եմ Սուքիասյան Ալբերտին «Լոգիկա» մաքրացեղ ձիով արժանի ելույթի և Թբիլիսիում անցկացվող աշխարհի գավաթի փուլի երկրորդ մրցանակային տեղի կապակցությամբ։ Հատկապես ուրախացրեց այն, որ Ալբերտին աջակցելու էին եկել հայկական ձիասպորտի համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։ Հայկական գենն այդպիսին է»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս հայտնի հեծյալ, Ձիասպորտի սիրահարների միջազգային ասոցիացիայի (ՄԱԼԿՍ) հիմնադիրներից Արման Աղաջանյանը։

Հիմա եթերում