Նուռը կոչ է արել աշխարհի տարբեր երկրների նկարիչներին պատկերել Արարատը
01 Հոկտեմբերի 2026, 15:30
Նկարիչ և ոսկերիչ Արման Դավթյանը՝ Նուռը, հայտարարել է միջազգային փառատոնի մասին՝ աշխարհի տարբեր երկրների նկարիչներին կոչ անելով պատկերել Արարատ լեռը։
Նախագիծն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային հարթակում։ Այս պահին ստացվել է ավելի քան 300 հայտ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Չիլիից և Ճապոնիայից։
Հայաստանում անցկացվելիք ցուցահանդեսը կդառնա հավաքածուի միջազգային շրջագայության մեկնարկը։ Այնուհետև ցուցադրությունը կտեղափոխվի ԱՄՆ, Ֆրանսիա և Իսպանիա։
Նուռը նշել է, որ նախագիծը շարունակելու է զարգանալ և ընդլայնվել։ Մասնակցության կհրավիրվեն ոչ միայն նկարիչներ, այլև քանդակագործներ, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետներ, երաժիշտներ, գրողներ և բանաստեղծներ, որոնք կներկայացնեն Արարատի իրենց մեկնաբանությունները։