Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ վարորդը մահացել է
08 Հոկտեմբերի 2026, 17:50
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում 64-ամյա Գագիկ Հ.-ն «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են սպասում փրկարարները։