Սպասվում է անձրև և ամպրոպ
09 Հոկտեմբերի 2026, 09:04
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ի առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 13-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։