Վիրաբույժ Գուրգեն Այվազյանը հաղթել է «Յուրահատուկ դեպք» անվանակարգում
10 Հոկտեմբերի 2026, 00:20
Մերձմոսկվայում բնակվող սրտանոթային վիրաբույժ Գուրգեն Այվազյանը դարձել է տրանսռադիալ էնդովասկուլյար դասընթացի «Յուրահատուկ կլինիկական դեպք» անվանակարգի հաղթողը՝ ներկայացնելով միաժամանակ սրտամկանի ինֆարկտ և ինսուլտ ունեցած պացիենտի բուժման փորձը։
Այվազյանն ինը տարի աշխատել է Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության կենտրոնում, իսկ արդեն մի քանի տարի ղեկավարում է Վոսկրեսենսկի հիվանդանոցի անոթային կենտրոնը։ Այստեղ տարեկան ավելի քան 2 հազար վիրահատություն է իրականացվում, որոնցից շուրջ 90 տոկոսը՝ անհետաձգելի։