Հայտնի է՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը
09 Հոկտեմբերի 2026, 13:27
Խաղաղության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհել է Նավանեթեմ «Նավի» Փիլեյին՝ խաղաղության և միջազգային իրավունքի խթանմանն ուղղված նրա ջանքերի համար։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի պայմաններում մեծացած Փիլեյը պաշտպանել է խտրականության դեմ պայքարող անձանց, այդ թվում՝ Նելսոն Մանդելային։ Նա զբաղեցրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնը, եղել է միջազգային դատարանների դատավոր և մասնակցել է միջազգային նշանակության դատական գործերի քննությանը։
Նոբելյան կոմիտեն ընդգծել է նրա սկզբունքայնությունը, անկախությունն ու ներդրումը միջազգային իրավունքի զարգացման գործում՝ նշելով, որ իրավական մեխանիզմները կարող են նպաստել պատերազմի և բռնության կանխարգելմանը։
Մինչև վերջերս Փիլեյը նախագահել է Պաղեստինի օկուպացված տարածքի հարցերով ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննող հանձնաժողովը։ Ներկայումս նա Արդարադատության միջազգային դատարանի դատավոր է Մյանմարի դեմ գործով, որտեղ երկիրը մեղադրվում է ցեղասպանության մեջ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն այս տարի ևս առաջադրված էր այս մրցանակի համար, կրկին չի ստացել այն։