ԱԱԾ-ից հերքել են Մեղրիում ադրբեջանցիների՝ սահմանը հատելու լուրերը
09 Հոկտեմբերի 2026, 13:54
Ազգային անվտանգության ծառայությունն ապատեղեկատվություն է որակում Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման ու որոնողական աշխատանքերի իրականացման մասին լուրը։
«Ապատեղեկատվություն է։ Առհասարակ այդ ամբողջ տեղեկատվությունը սուտ է։ Նման դեպք Մեղրիում չկա։ ԱԱԾ-ն հերքում է ՄԵղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը»,-ասացին ծառայության մամուլի կենտրոնից։