Հայաստանը հավակնում է «զբոսաշրջության Օսկար»-ին
10 Հոկտեմբերի 2026, 21:40
Հայաստանն առաջադրվել է համաշխարհային զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ World Travel Awards-ի «Աշխարհի առաջատար մշակութային և պատմական ժառանգություն ունեցող ուղղություն» (World’s Leading Heritage Destination) անվանակարգում։
Քվեարկությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը։
World’s Leading Heritage Destination-ը ամենամյա World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում շնորհվող հեղինակավոր միջազգային մրցանակ է, որը հաճախ անվանում են «զբոսաշրջության Օսկար»։ Այս կոչմանը արժանանում են բացառիկ մշակութային, պատմական և ճարտարապետական ժառանգություն ունեցող երկրներն ու տարածաշրջանները, որոնք զբոսաշրջիկներին առաջարկում են այդ ժառանգությանը ծանոթանալու անմոռանալի փորձառություն։