290 մլն դրամ՝ բրենդային նվերների համար. մեկ օրում գտա շուրջ 85 մլն դրամի խնայողության հնարավորություն. Լիանա Մանուկյան

12 Հոկտեմբերի 2026, 12:26

Քաղաքականություն

Կառավարությունը բրենդային նվերների ձեռքբերման համար ծախսել է շուրջ 290 միլիոն դրամ։ Պայմանագրերում բացակայում են ապրանքների բնութագրիչները, ուստի ես իրականացրեցի շուկայի փոքրիկ վերլուծություն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը 16 500 թերմոս է ձեռք բերել մեկ հատը 7800 դրամով, մինչդեռ շուկայում իր ուսումնասիրած լավ որակի թերմոսների արժեքը տատանվել է 2000-3500 դրամի սահմաններում։ Պատգամավորը նշել է, որ նույնիսկ բրենդային տպագրության համար լրացուցիչ 1000 դրամ ծախսելու դեպքում մեկ թերմոսի արժեքը կկազմեր առավելագույնը 4500 դրամ։

«Չլինելով գնումների մասնագետ և ծախսելով ընդամենը մեկ օր՝ ինձ հաջողվեց այս պայմանագրում խնայել 84 միլիոն 984 հազար 600 դրամ»,- հայտարարել է Լիանա Մանուկյանը՝ հավելելով, որ պայմանագրերում կան նաև այլ կետեր, որոնք, իր գնահատմամբ, տրամաբանության մեջ չեն տեղավորվում։

Հիմա եթերում