Մենք պայքարում ենք թալանչիության դեմ․ Մեսրոպ Մանուկյան

12 Հոկտեմբերի 2026, 12:25

Քաղաքականություն

Ընդդիմությունն ասում է՝ մի՛ թալանեք քաղաքացիներին, մի՛ զբաղվեք թալանչիությամբ։ Մենք պայքարում ենք թալանչիության դեմ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Պատգամավորը քննադատել է կառավարության՝ մասնավոր ընկերությանը պետական միջոցներ տրամադրելու որոշումը՝ կասկածի տակ դնելով դրա ֆինանսական նպատակահարմարությունը։

«Ուզում եմ հասկանալ՝ մասնավոր ընկերությունում իշխանություն փոխվի, պարզվի՝ ինչ-որ խնդիրներ կան։ Շատ ուղիղ հարց եմ տալիս, ու միանգամից նեղվում են։ Ասում են՝ ընդդիմությունն ինչո՞ւ է ասում, որ դուք գնում եք այդ տարածքը։ Դուք ֆինանսական հաշվարկ կատարե՞լ եք՝ պարզ հաշվարկ»,- ասել է Մանուկյանը։