«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից

12 Հոկտեմբերի 2026, 16:39

Հասարակություն

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանը «Ազատությանը» մանրամասներ է պատմել հոկտեմբերի 1-ի իր տանը տեղի ունեցած զինված միջադեպի մասին:

39-ամյա կինը, ով այժմ բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներից մեկում, ասում է՝ հասել է տուն ու տեսել է զենքը երեխաների վրա պահած տղամարդուն: Հիշում է, որ ադրբեջանցին երեք կրակոց է արձակել: Առաջինը վրիպել է, երկրորդ անգամ, երբ փորձել է կրակել որդու ուղղությամբ, հենց այդ ժամանակ ինքը ձեռքով պահել է ինքնաձիգը: Այս կրակոցի հետևանքով Անին կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, իսկ մյուս մատները լրջորեն վնասվել են:

Այս ամենից հետո ձեռքից վիրավոր Անին սկսել է դանակով հարվածներ հասցնել ադրբեջանցի զինվորին: Ասում է՝ եթե ինքը կռվի չբռնվեր զինվորի հետ, հնարավոր է և՛ ինքը, և՛ երեխաները սպանված լինեին: Երրորդ կրակոցն արդեն դիպել է կնոջ ոտքին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Հիմա եթերում