Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13 Հոկտեմբերի 2026, 09:20
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ն սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։