Պերմի հայերի նորանշանակ հոգևոր հովիվը հանդիպել է Եկատերինբուրգի հայ համայնքի հետ
13 Հոկտեմբերի 2026, 23:20
Եկատերինբուրգի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին ջերմորեն ընդունել է Պերմի հայերի հոգևոր հովիվ նշանակված Տեր Դանիելին։
Սուրբ Պատարագից հետո Տեր Դանիելը ծանոթացել է Եկատերինբուրգի հայ համայնքի անդամների հետ, ներկայացրել քաղաքում հայկական եկեղեցու հիմնադրման պատմությունը, ինչպես նաև պատմել իր հոգևոր ուղու մասին։