Աջափնյակի թաղապետը գլուխը քարին ա տալիս, երեսն էլ՝ պատին․ Մեսրոպ Մանուկյան

13 Հոկտեմբերի 2026, 10:47

Քաղաքականություն

Մեր երկրում պետք է լինի օրենքի գերակայություն, և եթե կա դատարանի օրինական վճիռ, դու իրավունք չունես այն առոչինչ համարել։ Այս մասին Շինարարների փողոցում կրպակատերերի բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Կարող եմ ասել՝ աներորդիս սեփականության վկայական ունի, օրինական գործունեություն ծավալելու իրավունք ունի։ Նույն տրամաբանությամբ՝ ես էլ ունեմ։ Մեկ տարի շարունակ Ազգային ժողովի ամբիոնից այդ մասին էին խոսում։ Նշանակո՞ւմ է՝ մարդիկ պետք է թողնեն գնան»,- ասել է պատգամավորը։

Մանուկյանի խոսքով՝ եթե առկա է դատարանի օրինական վճիռ, այն պետք է կատարվի, իսկ դրա չկատարման հետ կապված հարցերը պետք է լուծվեն օրենքով սահմանված կարգով։

«Դատարանի վճիռը ձեր հայեցողությամբ չէ»,- ընդգծել է պատգամավորը։