Մենք ենք վնաս կրում, իսկ իրենք սխալվում ու ներողություն են խնդրում․ կրպակատեր

13 Հոկտեմբերի 2026, 12:00

Հասարակություն

Շինարարների փողոցում բողոքի ակցիայի ժամանակ կրպակատերերից մեկը դժգոհություն է հայտնել ապամոնտաժման աշխատանքների և տարածքի չափագրումների վերաբերյալ։

«Ասում են՝ վեց մետր քանդում ենք, կողքի բուդկեն էլ վեց մետր պետք է քանդենք։ Ու հետո նշում են, թե չենք քանդում, տալիս ենք ձեզ։ Այսինքն՝ քանդում են, ուրիշի հողը տալիս մեզ։ Մենք մեր շինությունը դրանից վեց մետր այն կողմ ենք կառուցել։ Ես չգիտեմ՝ ինչ է կատարվում»,- ասել է նա։

Քաղաքացին մտահոգություն է հայտնել նաև գեոդեզիական չափագրումների ճշգրտության վերաբերյալ՝ նշելով, որ պատրաստվում են նոր չափագրում իրականացնել և պարզել՝ արդյոք մասնագետները սխալ են թույլ տվել։

Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ սխալի հետևանքով քաղաքացիները վնաս են կրել, պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Հիմա մենք գեոդեզիական չափագրում կանենք, և կպարզվի, որ իրենք սխալվել են։ Այդ ընթացքում մենք վնաս ենք կրում, իսկ երբ իրենք են սխալվում, ասում են՝ լավ, կներեք, ու հարցը դրանով ավարտվում է։ Նման հարցերում սխալվողները պետք է լուրջ պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։

Հիմա եթերում