Զինծառայող է վիրավորվել․ ՊՆ
13 Հոկտեմբերի 2026, 15:23
Զինծառայող է վիրավորվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պն-ից։
Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինծառայող Եփրեմ Գևորգյանը։