ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի միջոցառումը

13 Հոկտեմբերի 2026, 21:45

Մշակույթ | Քաղաքականություն

ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի կազմակերպած միջոցառումը, որին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Միջոցառման ընթացքում հնչել են ելույթներ, ինչպես նաև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

Անդրադարձ է կատարվել հայկական շահերի պաշտպանության, հայ համայնքի համախմբման և հայանպաստ գործունեության խթանմանն ուղղված աշխատանքներին։

Մասնակիցները կարևորել են նաև ԱՄՆ-ում հայկական հարցերի բարձրաձայնման և հայ համայնքի դիրքորոշումների ներկայացման գործում համայնքային կառույցների դերակատարումը:

Հիմա եթերում