Արդարացի ցասումը մարդկանց տարավ Վերածննդի հրապարակ. Վահրամ Պողոսյան

29 Օգոստոսի 2023, 23:35

Քաղաքականություն

Մարդիկ Արցախի իշխանությունից պահանջում են անել հնարավորը առևանգված տղաներին հետ բերելու համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով, երեկ Արցախում անցկացվող բողոքի ակցիայի պատճառները։

«Երեկ մեր երեք տղաների առևանգման լուրը լսելուց հետո, մարդկանց մոտ չէր կարող ցասում և բողոք չառաջանալ։ Հենց այդ բնական և արդարացի ցասումը մարդկանց տարավ Վերածննդի հրապարակ»,- ասաց Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ ծնողներն իրենց արդարացի բողոքն են ներկայացրել՝ պահանջելով շուտափույթ լուծում տալ խնդրին։

«Այդ մարդիկ իշխանությունից պահանջում էին անել հնարավորը տղաներին հետ բերելու և առկա իրավիճակին հստակ լուծումներ տալու համար, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, տևական ժամանակ է Ադրբեջանը թույլ չի տալիս հումանիտար օգնություն հասցնել Արցախ, ինչի պատճառով էլ հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է»,-մեկնաբանել է Պողոսյանը։