Մհեր Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

24 Նոյեմբերի 2026, 10:00

Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարությունից։

Այցի շրջանակում փոխվարչապետը աշխատանքային հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հետ, ինչպես նաև կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։