Քոչարյանի դեմ քրեական գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն․ Արթուր Խաչատրյան
14 Հոկտեմբերի 2026, 12:02
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական և անձնական օպոնենտն է։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ քաղաքական դրդապատճառներով Քոչարյանի դեմ քրեական գործեր են հարուցվել։
Նրա խոսքով՝ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցները համարժեք չեն, իսկ ներկայացված մեղադրանքները հաճախ տրամաբանությունից դուրս են։
«Խափանման միջոցները համարժեք չեն, ներկայացված մեղադրանքները շատ հաճախ տրամաբանությունից դուրս են, բայց խորքային պատճառն, իհարկե, քաղաքականն է»,- նշել է Արթուր Խաչատրյանը։