Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, թեև դեռևս մի քանի քայլ պետք է իրականացվի․ Միրզոյան
14 Հոկտեմբերի 2026, 11:37
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, թեև դեռևս մի քանի քայլ պետք է իրականացվի, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
«Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է, և միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է»,- ասել է նա։