Էրդողանը Ստամբուլում նախընտրական հավաքի ժամանակ երգել է իր կողմնակիցների հետ

13 Մայիսի 2023, 20:30

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլի եզրափակիչ նախընտրական հանրահավաքում, որը տեղի է ունեցել Քըզըլայ հրապարակում՝ Թուրքիայի նախագահի հայրենի Քասըմփաշա շրջանում: Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը իրադարձությունների վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիիի թղթակիցը։

Էրդողանը բեմ է դուրս եկել կես ժամ ուշացումով, բայց ամբոխը, միևնույնն է, ցնծությամբ է դիմավորել նրան։

Նախագահը բեմ է բարձրացել առույգ տեսքով, նրա ելույթը տևել է մոտ 10 րոպե, որից հետո նա երկար մնացել է բեմում, մինչ էկրաններին կցուցադրվեր նրա նախընտրական հոլովակը: Այնուհետև Էրդողանը հանդես է եկել ևս մեկ 10–րոպեանոց ելույթով։

Էրդողանի հերթական ելույթից հետո էկրանին տեսանյութ է ցուցադրվել նրա ընդդիմախոսների, այդ թվում՝ ընտրություններում նրա գլխավոր մրցակից Քեմալ Քալըչդարօղլուի մասնակցությամբ։ Այնուհետև գործող նախագահը ցուցադրել է նոր տեսահոլովակ՝ թուրքական արդյունաբերության նվաճումներով, որից հետո իր կողմնակիցների հետ թուրքական ազգային երգ է երգել:

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսը, նշանակված է մայիսի 28-ին: