Սպասվում են տեղումներ
16 Հոկտեմբերի 2026, 09:00
Հանրապետության տարածքում Հոկտեմբերի 16-ին,17-ին և 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 20-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։