Հայաստանին ոչ ոք չի սպասում ԵՄ-ում․ Ալեքսանդր Բեդրիցկին՝ Փաշինյանի եվրոպական կուրսի մասին

15 Հոկտեմբերի 2026, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսանդր Բեդրիցկին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու հեռանկարներին։

Փորձագետը նշել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հնարավոր մերձեցման մասին հայտարարությունները հիմնավորված չեն անդամակցության իրական հեռանկարներով, մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է երկրին զրկել համագործակցության կարևոր առավելություններից և հնարավորություններից:

«Եթե իրավիճակին սթափ գնահատական տանք, ապա պետք է հասկանալ, որ ՀՀ-ին ոչ ոք չի սպասում ԵՄ-ում։ Նույնիսկ ասոցացված անդամակցության հեռանկարներն, ամենայն հավանականությամբ, բացակայում են։ Բացի այդ, երկիրը գտնվում է բարդ աշխարհագրական դիրքում․ այն ելք չունի դեպի ծով և շրջապատված է հարևաններով։ Հետևաբար, Եվրամիության համար նման բեռը նույնպես միանգամայն ավելորդ է դառնում։

Հավատալ այն խոստումներին, թե Հայաստանը հանկարծ կդառնա եվրոպական երկիր, այսինքն՝ Եվրամիության անդամ պետություն, կարծում եմ՝ ցանկացած ողջամիտ մարդ կասի, որ դա տեղի չի ունենա»,- նշել է Բեդրիցկին։

Հիմա եթերում