Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված Անի Ավետիսյանն այս շաբաթ կրկին կվիրահատվի

19 Հոկտեմբերի 2026, 19:20

Հասարակություն

Հոկտեմբերի սկզբին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված 39-ամյա Անի Ավետիսյանն այս շաբաթ կրկին կվիրահատվի։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի ներթափանցել էր գյուղի տներից մեկը, որտեղ գիշերելուց հետո կրակ էր բացել տուն մտած Անի Ավետիսյանի ոտքի ուղղությամբ։ Վիրավոր կինը, ցուցաբերելով ինքնապաշտպանություն, հասցրել էր դանակի հարվածով դիմադրել հարձակվողին։