Փաշինյանը Բրյուսելում է. այսօր կհանդիպի Միշելի հետ

13 Մայիսի 2023, 21:00

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից:

«Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Մայիսի 14-ին տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Փաշինյանի, Միշելի և Ալիևի մասնակցությամբ», — նշել են մամուլի ծառայությունից։