Սպասվում են տեղումներ
22 Հոկտեմբերի 2026, 09:00
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևներն առանձին շրջաններում կլինեն հորդառատ։
Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում ևս սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչև հոկտեմբերի 22-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 22-ին, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ին և 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։