Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա․ Լաս Վեգասում ասուլիսն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով
23 Հոկտեմբերի 2026, 11:15
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը փորձել է հարվածել ամերիկացի Դիլոն Դենիսին այն բանից հետո, երբ վերջինս ցուցադրել է վիրավորական գրությամբ և Ծառուկյանի ընկեր ու մարզումային գործընկեր Խամզաթ Չիմաևի պատկերով շապիկ։
Միջադեպն անմիջապես վերածվել է զանգվածային ծեծկռտուքի՝ անվտանգության աշխատակիցների և թիմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բախման ընթացքում շրջվել են սարքավորումներ։
Արդյունքում կազմակերպիչները ստիպված են եղել չեղարկել մարզիկների միջև ավանդական հայացքների մենամարտը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Դենիսի տիտղոսային մենամարտը RAF 14 մրցաշարի շրջանակում պետք է կայանա հոկտեմբերի 23-ին՝ Լաս Վեգասում։