Փաշինյանը նույնիսկ գնդակահարության սպառնալիքի տակ չի գնա արտահերթ ընտրության․ Սամվել Կարապետյան

27 Հոկտեմբերի 2026, 15:53

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կրկին կմասնակցի ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Կմասնակցենք, կհաղթենք»,- ասել է նա։

Հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր համարո՞ւմ է ՔՊ-ի հաղթանակը, Կարապետյանը պատասխանել է.

«Իհարկե՛ ոչ, անցած անգամ էլ ՔՊ-ն հաղթանակ չի ունեցել։ Որ դնես գլխին, գնդակահարես, ինքը չի գնա արտահերթ ընտրության, ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետականամետ ընդդիմություն ունենալու մասին հայտարարությանը՝ Սամվել Կարապետյանն ասել է.

«Պետականամետ իշխանություններ են պետք, ընդդիմությունը միշտ պետականամետ է։ Մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթրքամետ իշխանություններ»։