ԵՊՀ-ում երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել՝ կաշառք ստանալու և օժանդակելու մեղադրանքով
27 Հոկտեմբերի 2026, 16:23
Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) կաշառք ստանալու և դրան օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել է 4 անձ, որոնց թվում են բուհի երկու ամբիոնների վարիչներ։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Իրավապահ մարմնի փոխանցմամբ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, իսկ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչին՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Նշենք, որ ԵՊՀ պաշտոնական կայքէջի համաձայն՝ Սահմանադրական իրավունքի ամբիոնը ղեկավարում է Վարդան Այվազյանը, իսկ Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնում է Էդիկ Մինասյանը։
Գործի վերաբերյալ այլ մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս չի հայտնում: