Սուտ եք տարածել, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Վարդևանյանը՝ ՔՊ-ին
28 Հոկտեմբերի 2026, 10:18
Սուտ եք տարածել, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Վարդևանյանը՝ ՔՊ-ին
Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի հստակ և արդյունավետ արտաքին քաղաքականություն՝ առաջնահերթ համարելով Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերը։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
«Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա ճշգրիտ, արդյունավետ և ՀՀ քաղաքացու շահերից բխող արտաքին քաղաքականություն՝ առաջնահերթ համարելով Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է նա։
Արամ Վարդևանյանն անդրադարձել է նաև Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ հնչած հայտարարություններին՝ կոչ անելով իշխանական պատգամավորներին ներողություն խնդրել նրանից։
«Եկե՛ք, Նարեկ Կարապետյանից ներողությունը խնդրե՛ք, եկե՛ք, նաև ձեր քննչական կոմիտեի անունից ներողություն խնդրե՛ք, որ քարոզարշավի ամենապատասխանատու փուլում հերթական էդ սև քարոզն էլ արեցիք, սուտը տարածեցիք»,- ասել է նա։