Ընտանեկան բռնության մասին հարցը գերքաղաքականացվեց․ Աննա Գրիգորյան

28 Հոկտեմբերի 2026, 11:14

Քաղաքականություն

Այս շատ կարևոր և զգայուն հարցը գերքաղաքականացվեց և, մեծ հաշվով, կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ։ Այս մասին ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին։

«Դա բացասական հետևանք ունեցավ օրենքի նախագծի բովանդակության վրա։ Սա ցավալի արձանագրում է»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ օրենքը գործում է դեռևս 2017 թվականից, իսկ նախագծի հեղինակներն առաջարկել են լրացումներ և ավելի խիստ պատիժներ սահմանելու տարբերակներ։