Հայաստանը հաուբիցներ ու զենիթահրթիռային համակարգեր է կիրառել. Հուսեյն Մահմուդով

13 Մայիսի 2023, 22:00

Քաղաքականություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովն այսօր Ադրբեջանում հավատարմագրված ռազմական կցորդներին հայտարարել է, որ մայիսի 11-12-ը սահմանային փոխհրաձգության ընթացքում հայկական կողմը հաուբիցներ և զենիթահրթիռային համակարգեր է կիրառել։

Սոթքի հատվածում տեղի ունեցած հրետակոծության հետևանքով ադրբեջանական կողմը հայտնել է 2, իսկ հայկական կողմը՝ 1 զոհի մասին։