Թուրքիան հերքել է Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
30 Հոկտեմբերի 2026, 11:30
Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը (DMM) կտրականապես հերքել է Իսրայելի իշխանությունների մեղադրանքներն այն մասին, թե Անկարան միջամտել է Իսրայելի խորհրդարանական ընտրություններին։
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, թուրքական գերատեսչությունում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները որակել են որպես ծրագրված ապատեղեկատվական արշավ, որի նպատակն է շեղել ուշադրությունը Թել Ավիվի ներքաղաքական ճգնաժամից։
«Միջազգային որոշ լրատվամիջոցներում և սոցիալական հարթակներում տարածվող պնդումները, թե Թուրքիան միջամտել է Իսրայելի ընտրություններին, լիովին անհիմն են։ Այդ պնդումները հանրային կարծիքը մանիպուլացնելու նպատակով իրականացվող կանխամտածված ապատեղեկատվական արշավի մաս են կազմում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Քնեսեթի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ին։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս՝ 1999 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշը։
Քվեաթերթիկների 97,3 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կոալիցիան ստանում է Քնեսեթի 120 մանդատից 53-ը։