Արթուր Սարգսյանը դարձել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

30 Հոկտեմբերի 2026, 12:19

Սպորտ

Աստանայում կայացել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Ռուսաստանի հավաքականին մեդալ է բերել հայազգի մարզիկ Արթուր Սարգսյանը՝ 97 կգ քաշային կարգում նվաճելով արծաթե մեդալ։

Սարգսյանն աշխարհի առաջնությանը մասնակցում էր որպես գլխավոր ֆավորիտներից մեկը։ 2021 թվականին նա դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ մեկ տարի առաջ կանգնել էր ոսկե մեդալից մեկ քայլ հեռու՝ եզրափակչում զիջելով Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնին։