Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է լիբանանյան «Նեջմեհը»
31 Հոկտեմբերի 2026, 15:00
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարիերան կշարունակի Լիբանանում։ 52-ամյա հայ մասնագետը նշանակվել է «Նեջմեհ» ակումբի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով թունիսցի Լասաադ Դրիդիին, որը հեռացել է թիմից ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։
Մինասյանի նախորդ աշխատավայրը «Արարատ-Արմենիա» ակումբն էր, որը նա գլխավորել է մինչև 2025 թվականի մայիսը։ Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը հանդես է եկել 2009-2013 թվականներին, ինչպես նաև 2018 թվականին։
Լիբանանի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկում «Նեջմեհը» երկու տուրում վաստակել է 4 միավոր։ Նախորդ առաջնության արդյունքներով ակումբը դարձել է արծաթե մեդալակիր և ներկայացրել Լիբանանը ԱՖԿ-ի Չելենջ լիգայում։