Առեղծվածային դեպք Երևանում. 3 անչափահաս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
01 Նոյեմբերի 2026, 10:00
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Երեկ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 3 անչափահասներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են վիրավորների ինքնությունը. նրանք են 15-ամյա Հրանտ Ա․-ն, 15-ամյա Արսեն Չ․-ն և 15-ամյա Արման Կ․-ն: Ըստ տեղեկությունների՝ նրանք վնասվածքները ստացել են Մալաթիայի շուկայի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով։