Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանի դիմաց հերթեր են գոյացել Այվազովսկու ցուցահանդեսի համար
31 Հոկտեմբերի 2026, 21:30
Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում հայազգի մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։ Թանգարանի դիմաց երկար հերթեր են գոյանում։
Ցուցահանդեսի բացումից գրեթե երկու շաբաթ անց անգամ ցուցասրահները շարունակում են մարդաշատ մնալ։ Այցելուները դժվարությամբ են մոտենում կտավներին՝ ծովանկարչի ստեղծագործություններին բնորոշ լույսի նուրբ խաղը մանրամասն դիտելու համար։
Ցուցահանդեսն անցկացվում է Բենուայի մասնաշենքում։ Ներկայացված է Այվազովսկու ավելի քան 200 ստեղծագործություն։ Ցուցադրության հիմքում Ռուսական թանգարանի հավաքածուի կտավներն են։
Հատուկ հետաքրքրություն են առաջացնում Ծովակալության հավաքածուից երեք խոշորածավալ մարտական կտավները, որոնք նախկինում լայն հանրությանը չեն ցուցադրվել։
Այնուամենայնիվ, ցուցահանդեսի կենտրոնական տեղը զբաղեցնում է վերականգնված «Իններորդ ալիք» հանրահայտ կտավը։